Մեր խնդիրները մենք պետք է լուծենք
1 ր. | 2021-09-0730 տարի առաջ՝ 1991թ. հոկտեմբերին Հայաստանում առաջին անգամ նախագահական ընտրություն էր անցկացվում, որն ընթանում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Ընտրությանը մասնակցում էր 6 թեկնածու, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանն էր։ «Օրբելի» կենտրոնին իր հուշերն է պատմում Աշոտ Նավասարդյանի դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։